Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհին է արձագանքել արտասահմանյան մեդիան: BBC-ն վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային գրում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է 11 և տուժել՝ 21 մարդ:
BBC-ն վկայակոչելով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու ֆեյսբուքյան պաշտոնական էջին, գրում է, որ վարչապետը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից Թբիլիսիի փոխարեն մեկնել է ուղիղ Բաթումի:
«Քիչ անց հրապարակված հաղորդագրությունում նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել, որ հետաքննությունը կպարզի հրդեհի պատճառները»,- գրում է BBC-ն:
Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցի հրդեհին է աձագանքում Timeofisrael.com, որը գրում է, որ դեպքի հետևանքով տուժել է Իսրայելի մեկ քաղաքացի:
Timeofisrael.com-ը վկայակոչելով պաշտոնական գերատեսչություններին գրում է, որ հիվանդանոց տեղափոխված տուժած քաղաքացիների առողջական վիճակը կայուն:
Բաթումիում տեղի ունեցած հրդեհի մասին է գրում Theguardian-ը: Հրատարակությունը նշում է, որ հյուրանոցում հրդեհաշիջման աշխատանքներին է մասնակցել 16 հրշեջ անձնակազմ և շուրջ 100 հրշեջ-փրկարար:
Գերմանական Deutsche Welle-ն նշում է, որ Բաթումիի հյուրանոցում հրդեհի պահին գտնվում էին գեղեցկության մրցույթի մասնակիցները:
Լրատվամիջոցը գրում է, որ զոհերի միջև Իրանի քաղաքացի կա, իսկ տուժածների միջև կան Իսրայելի և Թուրքիայի քաղաքացիներ:
«Հրդեհի ճշգրիտ պատճառները այս պահի դրությամբ հայտնի չեն, սակայն իշխանության ներկայացուցիչների վարկածով, միջադեպի պատճառը հնարավոր է լիներ հրշեջ կանոնակարգերի անսարքությունը»,- գրում է Deutsche Welle-ն:
«Լեոգրանդ»-ում տեղի ունեցած հրդեհի մասին են գրում նաև թուրքական ԶԼՄ-ները: sabah.com հրատարակությունը նշում է, որ Բաթումիում հրդեհ է բռնկվել թուրք գործարար Էրոլ Ավգորենուն պատկանող հյուրանոցում:
«Հրդեհը բռնկվել է կաթսայի պայթյունի արդյունքում և ծուխը տարածվել մինչև վերին հարկեր»,- գրում է հրատարակությունը:
Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:
Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:
Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին:
Բաթումիում քաղաքացիների համար գործում է թեժ գիծ. 595950925: