Ահաբեկիչների նպատակների հետաքննությունը տարվում է երկու ուղղությամբ. Գոմելաուրի
Ահաբեկիչների նպատակների հետաքննությունը տարվում է երկու ուղղությամբ. Գոմելաուրի

Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարությամբ, այն բանի համար, որ հաստատվի թե ինչ նպատակներ ունեին ահաբեկիչները հետաքննությունը աշխատում է երկու ուղղությամբ, սակայն Վախտանգ Գոմելաուրիի խոսքերով մանրամասների մասին խոսելը վաղ է:

Գոմելաուրիի խոսքերով հետաքննությունը ընթանում է ԱՄՆ-ի հետաքննչական դաշնային բյուրոի (FBI)  ներկայացուցիչների օգնությամբ:

Նշենք, որ Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում իրականացրած հատուկ գործողության կապակցությամբ խորհրդարանում ստեղծվել է վստահության խումբ, որի առաջին իսկ նիստին մի քանի ժամվա ընթացքում լսել են ՊԱԾ-ի ղեկավարին:

Հիշեցնենք, հատուկ գործողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, որի արդյունքում զոհվել է մեկ հատուկ ջոկատային, իսկ ահաբեկիչները ոչնչացվել են: