94 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը ավագը:
Մամուլի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է նրա որդին, նույնպես ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:
Ջորջ Բուշ ավագը եղել է ԱՄՆ-ի 41-րդ նախագահը: Նա իր քաղաքական կարիերայի ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր պաշտոններ: Այդ թվում, ԱՄՆ-ի դեսպան Չինաստանում, 8 տարվա ընթացքում աշխատել է որպես ԱՄՆ-ի փոխնախագահ:
Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ-ը ղեկավարում էր սառը պատերազմի ժամանակաշրջանում: Նա մեծ ներդրում է ունեցել այդ պատերազմը ավարտելու գործում:
ԱՄՆ-ի 41-րդ նախագահն ուներ Պարկինսոնի հիվանդություն, սակայն նույնիսկ կյանքի վերջին տարիներին ակտիվ մասնակցում էր հանրային միջոցառումներին: