Եթե չլիներ եկեղեցին, ապա ես չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ Վրաստանի հետ. Իլիա երկրորդ
Եթե չլիներ եկեղեցին, ապա ես չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ Վրաստանի հետ. Իլիա երկրորդ

Այս օրը աշխարքի պատրիարքարանը ճանաչել է Վրաստանի անկախությունը և պատրիարքի կոչումը,-այս հայտարարությունը Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլի երկրորդը արել է Սուրբ Երրորդության տաճարում, կիրակնօրյա պատարագի ժամանակ:

Պատրիարքի խոսքերով վրաց եկեղեցին փրկել է հավատքը, վրաց մշակույթը, վրաց լեզուն և գրչությունը:

«Այսօր ուղղափառների տոն է, տեր մեր Հիսուս Քրիստոսը ասել է,որ պետք է կառուցել եկեղեցի և դժողքին հնարավորություն չի տրվի մեզ հաղթել: Փառք աստծուն, որ տվել է մեզ այս եկեղեցին: Եթե չլիներ եկեղեցին, ապա ես չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ Վրաստանի հետ:

Մեր եկեղեցին հզոր է և այն փրկել է վրացիներիս հավատքը, վրացական մշակույթը, լեզուն, գրչությունը և մենք շնորհակալ ենք դրա համար»,-ասել է Իլիա երկրորդը: