2025 թվականի հունվարի 1-ից Ռումինիան կփակի մինչև 30 սահմանային անցակետ
2025 թվականի հունվարի 1-ից Ռումինիան կփակի մինչև 30 սահմանային անցակետ։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն։
Նախարարության տվյալներով՝ երկիրը կփակի 30 ցամաքային անցակետ Հունգարիայի և Բուլղարիայի սահմաններին, քանի որ դարձել է Շենգենյան գոտու լիիրավ անդամ, սակայն, անհրաժեշտության դեպքում, փաստաթղթերը կարող են կրկին ստուգվել սահմաններին։
Անցյալ ամիս Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որում ասվում է, որ Հունգարիայի և Ռումինիայի միջև ցամաքային սահմաններում առնվազն վեց ամիս այլևս ստուգումներ չեն լինի։
Հիշեցնենք, որ Ռումինիան դարձել է Շենգենյան գոտու անդամ։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։