2020 թվականը աննախադեպ քաղաքացիական պատասխանատվության տարի էր, երբ պետությունն ու քաղաքացին միասին կանգնեցին մարտահրավերի առջև. Գիորգի Գախարիա

00:15, 01.01.2021

2020 թվականը աննախադեպ քաղաքացիական պատասխանատվության տարի էր, երբ պետությունն ու քաղաքացին միասին կանգնեցին մարտահրավերի առջև,- այս մասին իր ամանորյա շնորհավորանքի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, անտեսանելի թշնամու դեմ պայքարն ունի իր հերոսները: Այս կերպարները առողջապահության ոլորտում աշխատող մարդիկ են, ոստիկանության աշխատակիցները, զինվորները, ինքնակառավարման մարմինների աշխատակիցները և յուրաքանչյուր պետական ծառայող, որոնք այս ամբողջ ընթացքում անխոնջ աշխատել են ավելի անվտանգ միջավայր ստեղծելու համար:

«Շնորհավորում եմ 2021 թվականի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջ առողջություն և բարեկեցություն: Անցյալ տարին անսովոր էր և մարտահրավերներով լի ամբողջ աշխարհի համար: Մենք հայտնվեցինք պատերազմի մեջ անտեսանելի թշնամու դեմ, որը մեզ ստիպեց հրաժարվել մեր բնականոն կյանքի ռիթմից և խլեց մեզանից մեր հարազատներին: Մեծ փորձության հետ մեկտեղ, միևնույն ժամանակ, 2020 թվականը նույնպես մեծ արժևորումների տարի էր, երբ մեզանից յուրաքանչյուրը մտածեց ամենակարևոր արժեքի ՝ մարդու կյանքի և առողջության մասին, առանց որի ոչինչ արժեք չունի: Ամենակարևորը, 2020 թվականը աննախադեպ քաղաքացիական պատասխանատվության տարի էր, երբ պետությունն ու քաղաքացին միասին կանգնեցին մարտահրավերի առջև:

Անտեսանելի թշնամու դեմ պայքարն ունի իր հերոսները: Այս հերոսներն են առողջապահության ոլորտում աշխատող մարդիկ ՝ բժիշկները, բուժքույրերը և սանիտարները, ովքեր այս րոպեներին դեռ պայքարում են մեր քաղաքացիներին փրկելու համար, և ես ուզում եմ, որ նրանք միշտ հիշեն, որ մենք բոլորս շատ շնորհակալ ենք նրանց: Այս հերոսներն են նաև ոստիկանները, զինվորները, ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, յուրաքանչյուր պետական ծառայող, ովքեր այս ամբողջ ընթացքում անխոնջ աշխատում էին ավելի անվտանգ միջավայր ստեղծելու համար ՝ պարզապես մեր յուրաքանչյուր քաղաքացուն օգնելու համար», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Նմանատիպ