2018թվականից Թբիլիսիում կմեկնարկեն վահանաձև գեղձի քաղցկեղի սքրինինգի և լյարդի փոխպատվաստման ծրագրերը
2018թվականից Թբիլիսիում կմեկնարկեն վահանաձև գեղձի քաղցկեղի սքրինինգի և լյարդի փոխպատվաստման ծրագրերը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, 2018 թվականին գլխավոր առաջնահերթությունն է լինելու առողջապահությունը և սոցիալական ապահովումը: Ինչպես նշել է Կալաձեն կառավարության այսօրվա նիստին, կիրականացվի առողջապահության և սոցիալական ապահովման 32 ծրագիր, այդ թվում, այն հավելյալ երկու ծրագրերը, որոնք նշված են եղել նախընտրական ծրագրում, դրանք են. Վահանաձև գեղձի քաղցկեղի սքրինինգ և լյարդի փոխպատվաստում:

Նիստին Թբիլիսիի քաղաքապետը խոսել է նաև բյուջեի մասին: Նրա խոսքով, բյուջեի նախագիծը սակրեբուլոյին կուղարկվի ընթացիկ շաբաթվա վերջին և 2018 թվականի իրականացվելիք նախագծերի բյուջեն կավելանա 60 միլիոն լարիով: