16 տարի է, ապրում եմ Վրաստանում, վրացերենի պատճառով քննադատությունն սկսվել է երկու ամիս առաջ, սակայն գոյություն ունի Վաիրա Վիկե-Ֆրեյբերգայի օրինակը
16 տարի է, ապրում եմ Վրաստանում, վրացերենի պատճառով քննադատությունն սկսվել է երկու ամիս առաջ, սակայն գոյություն ունի Վաիրա Վիկե-Ֆրեյբերգայի օրինակը

«Դոյչե Վելեի» ռուսալեզու ծառայությունը հարցազրույց է հրապարակում Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու հետ:

Լրագրող Ժանա Նեմցովան Սալոմե Զուրաբիշվիլուն հարց է ուղղել ընտրությունների հետո հրապարակված էքսիթփոլի տարբերվող արդյունքների մասին: Նախագահի թեկնածուն նշում է, որ սոցիոլոգիական հարցումները մշտապես եղել են հանրային կարծիքը շահարկելու գործիք:

«Դոյչե Վելեի» լրագրողուհին հետաքրքրվել է նաև, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու դեպքում, պատրաստվում է, թե ոչ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել Ռուսաստան և հանդիպել Վլադիմիր Պուտինին: »Չէ որ, խնդրի լուծման բանալին նրա ձեռքում է»,- նշել է լրագրողը:

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ այսօր խոսելն այն մասին, որ բանալին Ռուսաստանի նախագահի ձեռքում է, նշանակում է, որ որևէ բանալի գոյություն չունի: Նա հավելել է, որ այն, ինչ այսօր տեսնքում են Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում, դա Ռուսաստանի քայլերի բացակայությունն:

Վրացերեն լեզվի իմացության մասին հարցին պատասխանելիս Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանում ապրում է արդեն 16 տարի, իսկ նրա նկատմաբ քննադատությունը վրաց լեզվի պատճառով սկսվել է երկու ամիս առաջ: Զուրաբիշվիլին նշված թեմայով խոսելիս օրինակ է բերել Լատվիայի նախկին նախագահ Վաիրա Վիկե-Ֆրեյբերգային: