Կորոնավիրուսի նոր դեպքերից 202-ը արձանագրվել է Թբիլիսիում, 40-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 46-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 202-ը արձանագրվել է Թբիլիսիում, 40-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 46-ը՝ Աջարիայում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 202-ը արձանագրվել է Թբիլիսիում, 40-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 46-ը՝ Աջարիայում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 13 685 թեստ, այստեղից 7 795-ը՝ հակագենի արագ թեստով և 5 890-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,62%, վերջին 14 օրը – 2,31%, վերջին 7 օրը – 2,51%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 288 755 դեպք: Ապաքինվել է ևս 526 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 277 829:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 883 անձ:

Այսօր արձանագրված վարակման 359 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 202 դեպք, Աջարիայում՝ 46, Իմերեթիում 19, Քվեմո Քարթլիում՝ 14, Շիդա Քարթլիում՝ 14, Գուրիայում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 40, Կախեթիում՝ 5, Մցխեթա-Մթիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:

Այս փուլում երկրում կա 7 017 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 422 մարդ, այդ թվում՝ 1 181-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 374-ը՝ Աջարիայում, 356-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 380 ծանր հիվանդ, այդ թվում՝ 190-ը Թբիլիսիում, 43-ը՝ Աջարիայում, 63-ը՝ Իմերեթիում: Այստեղից 79-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 51-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 8՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 4 300 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 188 մարդ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 24 171 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 12 794 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 6 497 մարդ, Աջարիայում՝ 1 996, Իմերեթիում՝ 942»,- նշված է տեղեկության մեջ: