Վրաստանում կորոնավիրուսից մահացած 15-րդ պացիենտը 82 ամյա տղամարդ էր, որը բուժվում էր Մցխեթայի բժշկական կենտրոնում
Վրաստանում կորոնավիրուսից մահացած 15-րդ պացիենտը բուժվում էր Մցխեթայի բժշկական կենտրոնում:
Ինչպես ասում են հիվանդանոցում, մահացածը 82 ամյա տղամարդ է, որ միևնույն ժամանակ ուներ տարբեր հիվանդություններ:
«Հիվանդը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: 82 ամյա տղամարդ էր, որ ուներ բազմաթիվ զուգընթաց հիվանդություններ: Մնացած հիվանդների վիճակը կայուն է, սակայն ունենք մեկ ծանր վիճակում գտնվող պացիենտ, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասում են կլինիկայում:
Մահացած հիվանդի մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են հիվանդությունների վերահսկման կենտրոնում, որտեղ ասում են, որ 82-ամյա տղամարդը Վրաստանի քաղաքացի է, ով Վրաստան էր ժամանել հարևան երկրներից մեկից:
Ըստ նրանց, սկզբնապես հիվանդի վիճակը ծանր էր: