Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ
Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ

Ֆրանսիայի հարավային մասում գտնվող Թուլուզ համայնքի Բլանյակ արվարձանում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. վարորդը մարդատար ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին:

Ինչպես հաղորդում է BBC-ն, վնասվածք է ստացել երեք չինացի ուսանող: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Մեքենայի վարորդը ձերբակալված է: Ֆրանսիական հեռուստաալիքի տվյալներով՝ վարորդը հայտարարել է, որ մտադրված է վրաերթ իրականացրել: