Իմ ցանկությունն է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները պայմանավորվեն մեկ ընդհանուր հարցի շուրջ, շատ կարևոր է, որ ձեռք բերվի պայմանավորվածություն. Վրաստանում Ֆրանսիայի դեսպան

14:06, 01.02.2021

Իմ ցանկությունն է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները պայմանավորվեն մեկ ընդհանուր հարցի շուրջ, շատ կարևոր է, որ տեղի ունենա միավորում,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան, Դիեգո Կոլասը:

«Այսօր, ինչպես և ամբողջ աշխարհը, Վրաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների: Դրանց թվում կան քաղաքական, տարածաշրջանային խնդիրներ: Շատ կարևոր է, որ բոլոր հաստատությունները լինեն ուժեղ և գործող:

Այս առումով, ես կցանկանայի, դա իմ ցանկությունն է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները համաձայնության գան, համաձայնության գան մեկ ընդհանուր հարցի շուրջ: Ուժեղ, միավորված քաղաքական միջավայրը կօգնի Վրաստանին հաղթահարել այս բոլոր մարտահրավերները: Դա ինձ համար շատ կարևոր է, ես ուզում եմ, որ որ ձեռք բերվի պայմանավորվածություն», – ասել է դեսպանը:

Նմանատիպ