Եվրամիության ոչ անդամ երկրների քաղաքացիների համար Ֆրանսիան փակում է սահմանները
Եվրամիության ոչ անդամ երկրների քաղաքացիների համար Ֆրանսիան փակում է սահմանները

Եվրամիության ոչ անդամ երկրների քաղաքացիների համար Ֆրանսիան փակում է սահմանները: Որոշման մասին հայտարարել է երկրի վարչապետ, Ժան Կաստեքսը: Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթից:

Ըստ «Գարդիանի», նոր կանոնակարգերը տարածվելու են նաև Միացյալ Թագավորության քաղաքացիների վրա, բայց ոչ բեռնափոխադրումների: Միջոցները խստացվում են նաև Եվրամիության այն քաղաքացիների համար, որոնցից պահանջվում են սահմանին ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը:

Սուր համավարակաբանական իրավիճակի ֆոնին, Ֆրանսիան փորձում է խուսափել համընդհանուր կարանտինի երրորդ հայտարարումից: