Վրաստանի կողքին կլինենք այնքան ժամանակ, մինչև կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. Յան Քելլի
Վրաստանի կողքին կլինենք այնքան ժամանակ, մինչև կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. Յան Քելլի

«Վրաստանի կողքին կլինենք այնքան ժամանակ, մինչև կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին»,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին:

Քելլին նշում է, որ ԱՄՆ-ը անփոփոխ աջակցում է Վրաստանի Հյուսիս-ատլանտյան դաշինքին անդամակցությանը:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, այն մշտապես աջակցել է Վրաստանի ՆԱՏՕ անդամակցությանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանը՝ Առաջին ալիքի հարցին ի պատասխան:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթեներգը՝ Կանադայի Հալիֆաքս քաղաքում ընթացող անվտանգության միջազգային համաժողովին խոսքով ելույթ ունենալիս հայտարարել է, որ Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը պետք է կայացնեն 29 դաշնակիցները և այս գործընթացին ոչ ոք չի կարող միջամտել: