ԱՄՆ դեսպան Յան Քելլին հեռանում է Վրաստանից

15:46, 22.02.2018

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին հեռանում է Վրաստանից: Առաջին ալիքի տեղեկությամբ, Քելլին այս րոպեներին անցկացնում է հրաժեշտի հանդիպում ԶԼՄ-ների, իշխանության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշել է Յան Քելլին, դիվանագիտական գործունեությունը և, համապատասխանաբար, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում աշխատանքը կավարտի մարտի վերջին:

Յան Քելլին հանդիպմանը կամփոփի իր գործունեությունը:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլի թեկնածությունը 2015 թվականին առաջադրել էր ԱՄՆ-ի այնժամանակվա նախագահ Բարաք Օբաման, իսկ այնուհետև հաստատել էր ԱՄՆ-ի սենատը:

Յան Քելլին դիվանագետ է և ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի դիվանագիտական ծառայության անդամ: Նա պատկանում է նախարար-խորհրդականի դասին:

 

 

Նմանատիպ