Ռուսաստանի գործողությունը չի աջակցի կոնֆլիկտի կարգավորմանը. Յան Քելլի

15:23, 27.01.2018

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլիի հայտարարությամբ, Ռուսաստանի Դաշնության կողմից բռնազավթված Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսեթիայի դե ֆակտո կառավարությունների հետ կնքված այսպես կոչված համաձայնագրի վավերացումն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Յան Քելլին՝ Բոդբեում, որտեղ Նինոոբա տոնի կապակցությամբ գտնվում էր կնոջ հետ միասին:

Վրաստանում Ամերիկայի դեսպանն արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենի կողմից պաշտոնական կայքէջում հրապարակված Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող հայտարարությանը և նշել, որ Ռուսաստանի գործողությունը չի աջակցի կոնֆլիկտի կարգավորմանը:

 

Նմանատիպ