Ֆրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել
Ֆրանսիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ, հաղորդում է Բի Բի Սի-ն։
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանի մոտ՝ Տոմբլեն քաղաքում։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ, ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են օդաչուն և 10 ուղևոր, այդ թվում՝ հինգ ուսանող և հինգ հրահանգիչ։ Ինքնաթիռը պատկանում էր պարաշյուտային սպորտի դպրոցի։
Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին խուսափել օդանավակայանի շրջակայքից։
Վթարի պատճառը այս փուլում անհայտ է։ Հետաքննություն է ընթանում։