Ֆրանսիայում բարձր շոգի պատճառով մահացության թիվն աճել է
Ֆրանսիայում մահացությունների թիվն աճում է ռեկորդային շոգի ալիքի պատճառով։
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ռեկորդային ջերմաստիճանների շրջանում երկրում գրանցվել է մոտ 1000-ով ավելի մահ, քան կանխատեսվում էր։
Մահացությունների աճը նկատվում է բոլոր տարիքային խմբերում, սակայն ամենաբարձր թիվը՝ դեպքերի 85%-ը, 65 տարեկանից բարձր մարդկանց շրջանում է։
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ «կարմիր» շոգի նախազգուշացման տակ գտնվող տարածքներում ապրող մարդիկ հատկապես ծանր են տուժել։
Եվրոպան նույնպես բախվում է ռեկորդային շոգի ալիքների։ Գերմանիայում, Դանիայում և Չեխիայում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը զգուշացրել է, որ շոգը կարող է էական ազդեցություն ունենալ մարդու առողջության և էկոհամակարգերի վրա։