ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումները չպետք է կայացվեն այն բանից ելնելով, թե ինչ գործողություններ կձեռնարկի կամ չի ձեռնարկի Ռուսաստանը
ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումները չպետք է կայացվեն այն բանից ելնելով, թե ինչ գործողություններ կձեռնարկի կամ չի ձեռնարկի Ռուսաստանը

ՆԱՏՕ-ն ոչ Ռուսաստանի, և ոչ էլ Եվրոպայի այլ երկրի համար վտանգ չի ներկայացնում,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի դեսպան Յան Քելլին:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն ունի բաց դռների քաղաքականություն, այն բաց է այնպիսի երկրների համար, որոնք բավարարել են բոլոր պահանջները:

«ՆԱՏՕ-ն ոչ Ռուսաստանի, և ոչ էլ Եվրոպայի այլ երկրի համար վտանգ չի ներկայացնում: Կարծում եմ, որոշումները չպետք է կայացվեն այն բանից ելնելով, թե ինչ գործողություններ կձեռնարկի կամ չի ձեռնարկի Ռուսաստանը: ՆԱՏՕ-ն ունի բաց դռների քաղաքականություն, այն բաց է այնպիսի երկրների համար, որոնք բավարարել են բոլոր պահանջները»,- հայտարարել է Յան Քելլին: