Ամերիկայի դեսպանության մեծ ընտանիքը մաղթում է ձեզ երջանիկ, առողջ և խաղաղ Ամանոր. Յան Քելլի

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին Ամերիկայի դեսպանության անունից տարածում է Ամանորյա շնորհավորանքներ:

ԱՄՆ-ի դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածվում է շնորհավորական տեսաուղերձ՝ տարբեր լեզուներով:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները բազում դավանանքների և լեզուների երկիր է: Ամերիկայում ձմռան սեզոնը հագեցած է տոներով, որն այս բազմազանությունը տոնում է ընտանիքների և ընկերների հետ միասին: Նոր տարին նոր մեկնարկով և ավելի լավ ապագայի զգացումով է լի: Ամերիկայի դեսպանության մեծ ընտանիքը մաղթում է ձեզ երջանիկ, առողջ և խաղաղ Ամանոր»,- նշված է ԱՄՆ-ի դեսպանության շնորհավորական ուղերձում:

Թողնել մեկնաբանություն