Մոլուցքային խաղերի պատճառով մենք կորցնում ենք մարդկանց. Սոփո Կիլաձեն
Մոլուցքային խաղերի պատճառով մենք կորցնում ենք մարդկանց,- այս մասին հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն՝ Սամեբայի երիտասարդական կենտրոնում, որտեղ քննարկում են ազարտային խաղերի մասին օրինագիծը:
Նրա խոսքով, մոլուցքային խաղերի զոհ դարձած մարդկանց համար պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը:
Խորհրդարանում ազարտային խաղերի մասին օրինագիծը արդեն ներկայացվել է, որը նկատի ունի նոր կանոնակարգերի գործարկում:
Օրենսդրական մարմնում նախաձեռնած օրինագծով, ազարտային խաղերը 18-ի փոխարեն թույլատրելի կլինեն 21 տարեկանից: Բացի այդ, գրանցման համար հնարավոր է պարտադիր լինի օբյեկտ այցելելը, որտեղ կստուգեն ունի, թե՞ ոչ քաղաքացին խաղալու իրավունք: