Ճապոնական ընկերությունը ներողություն է խնդրել գնացքի՝ նախատեսվածից 20 վայրկյան շուտ շարժվելու համար
Ճապոնական երկաթուղային ընկերությունը պաշտոնապես ներողություն է հայցել այն բանի համար, որ գնացքներից մեկը ճանապարհ է ընկել նախատեսված ժամանակից 20 վայրկյան առաջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Tsukuba Express ընկերությունը խոստովանել է, որ գնացքը, որը միացնում է Տոկիոն և Ցուկուբան, 9:44:40-ին մեկնելու փոխարեն երկաթուղային հարթակից շարժվել է 9:44:20-ին:
Ընկերությունում պարզաբանել են, որ աշխատակիցներից մեկը սխալ է թույլ տվել՝ չստուգելով ժամանակացույցը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ընկերությունը դեռևս բողոք չի ստացել կատարվածի առնչությամբ:
Ճապոնիան աշխարհով մեկ հայտնի է տրանսպորտային համակարգի աշխատանքի ճշտապահությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan