Խաբարովսկում ինքնաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել. փրկվել է միայն 4-ամյա երեխան
Խաբարովսկում ինքնաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել. փրկվել է միայն 4-ամյա երեխան

Ռուսաստանում կործանվել է Խաբարովսկ քաղաքից Նելկան բնակավայր ուղևորվող ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավում եղել է 7 ուղևոր և 2 հոգանոց անձնակազմ: Հաղորդվում է նաև, որ կործանումից հետո փրկվել է միայն 4-ամյա երեխան: Հայտնի է, որ աղջիկն արդեն հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ 19 տեղանոց L-410 օդանավը պատկանում էր «Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերությանը:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է անտառն ու ամբողջությամբ ոչնչացվել: