Իրաքյան Քրդստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
Իրաքյան Քրդստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն

Իրաքյան Քրդստանում տեղական ժամանակով ժամը 8-ին մեկնարկել է անկախության հանրաքվեն: Այն կավարտվի երեկոյան ժամը 18:00-ին:

Այլ երկրների քուրդ բնակչության շրջանում քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 23-ին։ Նախնական տեղեկություններով՝ արտերկրում քվեարկությանը մասնակցած անձանց 98 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը։

Հանրաքվեի դրված հարցը քրդերենով, արաբերենով, թուրքմեներենով և ասորերենով ձևակերպված է հետևյալ կերպ. «Ցանկանու՞մ եք, որ Քրդստանի շրջանը և դրա կառավարումից դուրս գտնվող քրդական տարածքներն անկախ պետություն դառնան»:

Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կդառնան ընտրատեղամասերի փակումից 72 ժամ անց։