1991 թվականի մարտի 31-ի հանրաքվեից անցել է 28 տարի
1991 թվականի մարտի 31-ի հանրաքվեից անցել է 28 տարի

1991 թվականի մարտի 31-ի հանրաքվեից անցել է 28 տարի: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի իշխանության ժամանակ տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ, ընտրողների մեծամասնությունը դրական է պատասխանել հարցին ՝ «համաձայն եք թե ոչ, որ վերականգնվի Վրաստանի պետական անկախությունը 1918 թվականի մայիսի 26-ի ակտի հիման վրա»: Հենց հանրաքվեին ընդունված որոշումն է դարձել Վրաստանի անկախության հայտարարման հիմքը:

Հանրաքվեին մասնակցել են նաև Հարավային Օսիայի նախկին շրջանի և Աբխազիայի ինքնավար հանրապետության բնակիչները: Վրաստանի բնակչությունը արել է իր ընտրությունը և 3,672,403 բնակչությունից 3,295,493-ը քվեարկել է Վրաստանի պետական անկախության վերականգնման օգտին:

Ապրիլի 9-ի գերագույն խորհրդի նիստին ընդունել են Վրաստանի անկախության ակտը: 1991 թվականի ապրիլի 5-ին հրապարակվել էր հանրաքվեի ամփոփիչ արդյունքը:

Այսօր, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ծննդյան օրն է, որը կդառնար 80 տարեկան: Զվիադ Գամսախուրդիայի 80 ամյա հոբելյանը նշվելու է տարբեր միջոցառումներով: