Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատրաստում են բրեքսիթի կապակցությամբ երկրորդ հանրաքվե անցկացնելու համար օրենսդրական նախաձեռնություն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատրաստում են բրեքսիթի կապակցությամբ երկրորդ հանրաքվե անցկացնելու համար օրենսդրական նախաձեռնություն:

Ինչպես հայտարարել է լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, Վինս Քեյբլը, նրա կուսակցությունը խորհրդարանին համապատասխան նախաձեռնությունը ներկայացնելու է հաջորդ շաբաթ: Լրատվությունն այս մասին տարածում է «ինդեփենդենթը»:

Բրեքսիթի հետ կապված ռազմավարական ծրագիրը ներկայացնելու համար բրիտանացի պատգամավորները ժամանակ ունեն մինչև փետրվարի 27-ը: Լիբերալ-ժողովրդավարները կրկնակի հարաքվե անցկացնելու հարցով կոնսուլտացիաները են վարելու այն պատգամավորների հետ, որոնք լքել են պահպանողական և լեյբորիստական կուսակցությունները:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալու մարտի 29-ին, սակայն խորհրդարանը չի հաստատել Եվրամիության և Տերեզա Մեյի կառավարության կողմից համաձայնեցված բրեքսիտի ծրագիրը: