Թայվանում պահանջում են անցկացնել Չինաստանից առանձնանալու մասին հանրաքվե
Թայվանում պահանջում են անցկացնել Չինաստանից առանձնանալու մասին հանրաքվե

Թայվանում Չինաստանից առանձնանալու մասին հանրաքվեի անցկացման պահանջով կայացել է մասշտաբային հանրահավաք: Մայրաքաղաք Թաիբեի կենտրոնական մասում հավաքվել է մի քանի հազար մարդ:

Ակտիվիստների հայտարարությամբ, Թայվանի իշխանությունը պետք է ապահովի կղզու անկախություն ձեռքբերմանն անհրաժեշտ հանրաքվեի անցկացումը:

Վերջին տարիների ընթացքում ամենամասշտաբային հանրահավաքին ներկա ակտիվիստները հայտարարել են, որ թայվանցիները ստիպված են ապրել չինացիների կողմից մշտական վախեցման և բռնության ֆոնին: Այդ պատճառով, ցուցարարները հանրահավաքը կղզու համար գնահատել են կենսականորեն կարևոր:

Չինաստանը Թայվանը համարում է իր նահանգ և իշխանության ամրապնդման համար ուժ չի խնայում: Վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնական Պեկինը Թայվանի մերձակայքում կրկնապատկել է ռազմածովային և օդային զորավարժությունների քանակը: