Մակեդոնիան երկրի նոր անվանումը սահմանվելու է հանրաքվեի միջոցով
Մակեդոնիան երկրի նոր անվանումը սահմանվելու է հանրաքվեի միջոցով

Մակեդոնիան երկրի նոր անվանումը սահմանվելու է հանրաքվեի միջոցով: Ինչպես մամուլի ներկայացուցիչներին ասել է վարչապետ Զորան Զաևը, որոշումը պետք է ընդունվի միասնական ազգային կոնսեսուսի արդյունքում:

«Մենք տեսնում ենք թափանցիկ գործընթաց, որը պետք է ավարտվի միասնական ազգային կոնսեսուսով և որոշումը հանրաքվեի միջոցով պետք է ընդունի մեր ժողովուրդը»,-ասել է Զաևը:

Նշենք, որ Մակեդոնիան  անվանման պատճառով տարիներ շարունակ լաված հարաբերություններ ունի հարևան Հունաստանի հետ, այդ պատճառով Հունաստանը նույնիսկ արգելք է դնում Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացի վրա:

Բանակցությունները այս պահին ընթանում են ՄԱԿ-ի միջնորդությամբ և ինչպես հայտարարում է Մակեդոնիայի վարչապետը, այս գործընթացը պետք է ավարտվի մինչև տարեվերջ: