Զվիադ Գամսախուրդիայի կողմից անցկացված հանրաքվեն զենք է, որին չի հաղթել ռուսական օկուպացիան և ոչ էլ հաղթելու է. Սալոմե Զուրաբիշվիլի

Զվիադ ԳՑամսախուրդիայի կողմից անցկացված հանրաքվեն զենք է, որին չի հաղթել ռուսական օկուպացիան և ոչ էլ հաղթելու է,-հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին իր ուղերձում, որը հրապարակվել է Վրաստանի առաջին նախագահ, Զվիադ Գամսախուրդիայի հոբելյանական տարեթվի կապակցությամբ:

«Այս օրը մեր պատմության համար շատ կարևոր է, այսօր Վրաստանի առաջին նախագահ, Զվիադ Գամսախուրդիայի 80 ամյակն է: Ցանկանում եմ, որպես երկրի հինգերրորդ նախագահ, շնորհավորեմ այս օրվա առթիվ նրա ընտանիքին և ողջ հասարակությանը:

Այս օրը, 1991 թվականի մարտի 31-ին անց է կացվել հանրաքվե, այդ օրը շատ կարևոր է Վրաստանի պատմությունում: Հանրաքվեի միտքն ու կազմակերպումը պատկանում է հենց Զվիադ Գամսախուրդիային: Նրա պատմական քայլը ճանապարհ է բացել Վրաստանին դեպի ժամանակակից երկրի կառուցումը:

Վրաստանի առաջին նախագահի կողմից նշանակված հանրաքվեն վերականգնել է 1921 թվականին Ռուսաստանի զորքերի կողմից մեր երկրից խլած անկախությունը:

Այս քայլի համար առաջին նախագահը արժանի է իր երկրի, հասարակության հարգանքին:

Այսօր, ռուսական օկուպացիայի դեմ պայքարում, հենց հանրաքվեի վրա հենված պետականությունն է մեր հիմնական զենքը: Այս հանրաքվեի մեծագույն ուժն այն է, որ այն անց է կացվել Վրաստանի ողջ տարածքում, այն անց է կացվել Սամաչաբլոյում և Աբխազիայում: Այս հանրաքվեի ետևում կանգնած էր ողջ Վրաստանը:

Սա զենք է, որին չի կարողացել հաղթել ռուսական օկուպացիան և ոչ էլ հաղթելու է»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: