Թուրքիայի իշխանությունները բանտից ազատել են ամռանը ձերբակալված իրավապաշտպաններին
Թուրքիայի իշխանությունները բանտից ազատել են ամռանը ձերբակալված իրավապաշտպաններին

Թուրքիայի իշխանությունները բանտից ազատել են ամռանը  ձերբակալված 8 իրավապաշտպանի:

Խոսքը վերաբերում է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ կասկածվող՝ Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացիներին, ինչպես նաև «Ամնեստի Ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի բաժանմունքի տնօրենին և նրա օգնականներին:

Թուրքիայի գլխավոր դատախազության պահանջով նրանց ազատել են գրավի դիմաց:

Գերմանացի Պետեր Շտոյդտներին, ում պատճառով և լարվեց իրավիճակը Անկարայի և Բերլինի միջև, հնարավորություն տրվեց վերադառնալ հայրենիք:

Հիշեցնենք իրավապաշտպաններին ձերբակալել էին հուլիսի 5-ին: