Միխեիլ Սարջվելաձե. Շտապ բուժօգնության աշխատակիցների նկատմամբ առանց պատճառի ագրեսիա ցուցաբերելը հաճելի չէ, նրանք ամեն օր հերոսություն անող մարդիկ են
Բժիշկների, հատկապես շտապ բուժօգնության անձնակազմի ներդրումը չափազանց մեծ է մեր երկրի և հասարակության համար։ Հասարակությունը պետք է հարգի բժիշկներին, հատկապես շտապ բժշկական ծառայության ներկայացուցիչներին: Նրանց նկատմամբ առանց պատճառի ագրեսիա ցուցաբերելը հաճելի չէ,- այս հայտարարությամբ արձագանքեց առողջապահության նախարարը դեկտեմբերի 30-ին Բոլնիսիում տեղի ունեցած իրադարձություններին։
Միխեիլ Սարջվելաձեն ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և հարազատներին և նշել, որ սա լուրջ ողբերգություն է։
«Հաճելի չէ ագրեսիա ցուցաբերել շտապօգնության ծառայության ներկայացուցիչների նկատմամբ առանց պատճառի։ Նրանք ամեն օր հերոսություն անող մարդիկ են։ Ես հասկանում եմ էմոցիաները, սա շատ լուրջ, ողբերգական դեպք է, բայց երևի ճիշտ չի լինի, որ լկ նման վերաբերմունքը հրապարակայնորեն խրախուսվի կամ հավանություն ստանա։ Ողբերգությունից մի քանի ժամ անց, երբ մահացածներից մեկի ընտանիքի անդամին շտապ բուժօգնություն է անհրաժեշտ եղել, դեպքի վայր են ժամանել մեր շտապօգնության աշխատակիցները և անհապաղ օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն են ունեցել»,- ասաց նախարարը։
Մառնեուլի-Բոլնիսի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու դեռահաս է զոհվել: Դեպքի վայրում տեղի է ունեցել բանավոր և ֆիզիկական բախում։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը ձերբակալվել է, հետաքննությունը շարունակվում է։ Ըստ ՆԳՆ-ի՝ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տեղի ունեցած առերեսման հետևանքով տուժել են ՆԳՆ մի քանի աշխատակից և ութ քաղաքացի։