Եվրո 2024-ը հյուրընկալելու է Գերմանիան
Եվրո 2024-ը հյուրընկալելու է Գերմանիան

ՈՒԷՖԱ-ի շտաբկայանում տեղի է ունեցել 2024 թվականի Եվրոպայի առաջնության հյուրընկալ երկրի ընտրությունները: Վեց տարի անց, մայրցամաքի առաջնությունը հյուրընկալելու է Գերմանիան, որը պարտության է մատնել միայնակ մրցակից Թուրքիային,-այս մասին գրված է ՈՒԷՖԱ-ի պաշտոնական էջում:

Արդեն հայտնի է, որ Եվրո-2024-ը հյուրընկալելու է 10 քաղաք, դրանք են՝ Բեռլինը, Մյունհենը, Դորտմունդը, Գելզենկիրխենը, Շտուդգարդը, Համբուրգը, Դյուսելդորֆը, Քյոլնը, Լայպցիգը և Ֆրանկֆուրտը:

Գերմանիայում Եվրոպայի առաջնությունը անց է կացվել մեկ անգամ, 1988 թվականին և այն ժամանակ հաղթել է Հոլանդիայի հավաքականը:

Թողնել մեկնաբանություն