Ենս Սթոլթենբերգը դատապարտում է Իդլիբում զարգացած իրադարձությունները
Ենս Սթոլթենբերգը դատապարտում է Իդլիբում զարգացած իրադարձությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը դատապարտում է Իդլիբում զարգացած իրադարձությունները: Այս մասին դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օյանա Լունգենկուն՝ հայտարարել է Ենս Սթոլթենբերգի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցից հետո:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ասադի ռեժիմին և Ռուսաստանին կոչ է անում, պաշտպանել միջազգային իրավունքի նորմերը և աջակցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման ջանքերին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի հովանու ներքո: Սթոլթենբերգի խոսքով, հակամարտությանը ներգրավված կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն:

Սիրիայի ավիացիոն ուժերը, Ռուսաստանի ավիացիայի հետ միասին, Իդլիբի նահանգում հարձակում են իրականացրել Թուրքիայի ռազմական շարասյան վրա: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, դեպքի հետևանքով զոհվել է 34 մարդ, իսկ թուրքական կողմը տեղեկացնում է 22 զոհի մասին:

Միջադեպի պատճառով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: