Կարծում եմ, որ մենք եզակի հնարավորություն ունենք ամրապնդելու Հյուսիսատլանտյան դաշինքը. Ենս Սթիլթենբերգ
Կարծում եմ, որ մենք եզակի հնարավորություն ունենք ամրապնդելու Հյուսիսատլանտյան դաշինքը. Ենս Սթիլթենբերգ

Կարծում եմ, որ մենք եզակի հնարավորություն ունենք ամրապնդելու Հյուսիսատլանտյան դաշինքը, նոր փուլ սկսենք  Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև, – այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը :

Բլինկենը պետքարտուղարի պաշտոնում, Բրյուսելում առաջին անգամ է մասնակցում է ՆԱՏՕ-ի մինիստերիալին: Ենս Սթոլթենբերգը կենտրոնացավ ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից ուղարկված հաղորդագրության վրա, որը ենթադրում էր՝ դաշինքների վերականգնում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդում:

Ենս Սթոլթենբերգի խոսքով, առջևում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է և «ՆԱՏՕ 2030» նախաձեռնությունը:

«Անցած տարիների ընթացքում մենք հիանալի հարմարվել ենք: Սառը պատերազմից հետո մենք պետք է շարունակենք այս հարմարվողականությունը, և հենց դա է նշանակում «ՆԱՏՕ 2030»-ը: Քանի որ ՆԱՏՕ-ն բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին է Ռուսաստանի շարունակական, անողոք պահվածքը, որը պատասխանատու է ոչ միայն մեր հարևանության, այլ նաև կիբերտարածքում մեր դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողությունների և մեր ժողովրդավարական գործընթացների խաթարման համար: Մեզ մշտապես կանգնած ենք ահաբեկչության սպառնալիքի առջև, կանգնած ենք կիբեր սպառնալիքների առջև, ունենք անվտանգության բարդություններ Չինաստանի վերելքի հետևանքով, ինչպես նաև միջուկային զենքի չտարածում և կլիմայի փոփոխություն: Ոչ մի դաշնակից և մայրցամաք չի կարող ինքնուրույն հաղթահարել այդ մարտահրավերները: Մեզ պետք է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միասնությունը: «ՆԱՏՕ 2030»-ի նախաձեռնությունն այն մասին է, թե ինչպես մենք կարող ենք անել այս ամենը և զբաղվել դրանով», – հայտարարել է Ենս Սթոլթենբերգը: