Եվրոպայի թևերը պաշտպանում են Եվրամիության ոչ անդամ երկրները՝ ԱՄՆ-ը, Կանադան, Բրիտանիան և Թուրքիան. Ենս Սթոլթենբերգ
Եվրոպայի թևերը պաշտպանում են Եվրամիության ոչ անդամ երկրները՝ ԱՄՆ-ը, Կանադան, Բրիտանիան և Թուրքիան. Ենս Սթոլթենբերգ

Եվրոպայի թևերը պաշտպանում են Եվրամիության ոչ անդամ երկրները՝ ԱՄՆ-ը, Կանադան, Բրիտանիան և Թուրքիան, – այս մասին «Ֆրանս պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով, Եվրոպայի պաշտպանությունը կախված է սերտ տրանսատլանտյան կապերից, այլ ոչ թե մայրցամաքի ռազմավարական ինքնավարության ձգտումից:

«Ես չեմ հավատում միայն Եվրոպային: Ես չեմ հավատում միայն Հյուսիսային Ամերիկային: Ես հավատում եմ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ընդհանուր ռազմավարական համերաշխությանը ՆԱՏՕ-ում: Ես չեմ հավատում, որ որևէ երկիր կամ ցանկացած մայրցամաք կարող է ղեկավարել անվտանգության մարտահրավերները, որոնց բախվում ենք այսօր: Միությունը թուլացնելու, Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան ​​մասնատելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլ նաև կբաժանի Եվրոպան», – հայտարարել է Սթոլթենբերգը:

Եվրահանձնաժողովը քննարկում է արտաքին և պաշտպանական արդյունաբերության քաղաքականության մեջ, իր «աշխարհաքաղաքական դերը» բարձրացնելու ծրագիրը: