Խուլոյի, Ծաբլանա և Ծաբլիանի գյուղերի ընտրողները հրաժարվում են մասնակցել ընտրություններին
Խուլոյի, Ծաբլանա և Ծաբլիանի գյուղերի ընտրողները հրաժարվում են մասնակցել ընտրություններին

Խուլոյի, Ծաբլանա և Ծաբլիանի գյուղերի ընտրողները հրաժարվում են մասնակցել ընտրություններին: Նրանց հայտարարությամբ, բոյկոտի պատճառ է դարձել այն, որ 1989 թվականին աղետի հետևանքով տուժած բնակչության համար Բաթումիում կառուցեցին բնակարաններ, սակայն դրանք չբարեկարգվեցին:

«Մենք 1989 թվականի աղետի հետևանքով տուժածներ են, անցկացրել ենք բազմաթիվ ցույցեր: Մեզ փոխանցեցին բնակարանաններ, սակայն՝ անավարտ: Մենք վերանորոգման հնարավորություն չունենք և ուստի, դիմում ենք բողոքի ծայրահեղ մեթոդի, չենք մասնակցում ընտրություններին»,- հայտարարում են Ծաբլանա գյուղի բնակիչները:

Քաղաքացիների հայտարարությամբ, մի մասը ներկայացել է ընտրատեղամաս, որպեսզի արտահայտեր նշված բողոքը: