Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված կորոնավիրուսի 6 նոր դեպքից 4-ի վարակման աղբյուրը հայտնի չէ
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված կորոնավիրուսի 6 նոր դեպքից 4-ի վարակման աղբյուրը հայտնի չէ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված կորոնավիրուսի 6 նոր դեպքից 4-ի վարակման աղբյուրը հայտնի չէ և ընթանում է զննում:

«Վեց դեպքից մեկը կարանտինային տարածք է, մեկը բուժանձնակազմ է և 4 պացիենտների վարակման աղբյուրը հայտնի չէ: Այժմ զննում են կապերը»,- հայտարարել է Էզուգբաիան:

Նրա խոսքով, 6 նոր պացիենտնտերից մեկը նրանց կենտրոնում է: Խոսքը տարեց կնոջ մասին է: