Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 39 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 1 051:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 128 նոր դեպք, ապաքինվել է  3 045 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում «կովիդ 19»-ից մահացել է 36 պացիենտ: