Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 40 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 40 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 40 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 574 պացիենտ:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, և վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 3913:

Կորոնավիրուսի հետևանքով այսօր մահացել է երկու պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 22 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 21-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 193 դեպք: