Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Վրաստանի բնակչությունը ընտրում է թվով հինգերրորդ նախագահին: Նախագահական ընտրությունների համար 73 ընտրաշրջանում բացվել է 3 673 և բացառության դեպքում ստեղծված 11 ընտրատեղամաս:

Արտասահմանում բացվել է 55 ընտրատեղամաս: Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի համար, ընտրողները քվեարկում են այն ընտրատեղամասում, որը նրանց համար բացվել էր հոկտեմբերի 28-ին, նախագահական ընտրությունների առաջին փուլի համար:

Նոյեմբերի 28-ի նախագահական ընտրությունների համար գրանցված ընտրողների թիվը կազմել է 3 528 658:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում է երկու թեկնածու: Ընտրողները քվեաթերթիկում կհայտնաբերեն ընտրությունների առաջին փուլում լավագույն երկու արդյունք գրանցած թեկնածուների անունները ՝ #5 Գրիգոլ Վաշաձե «միասնական ազգային շարժում» և #48 Սալոմե Զուրաբիշվիլի – անկախ թեկնածու: Ընտրողները պետք է ընտրություն կատարեն հենց այս երկու թեկնածուի միջև:

Ի տաբերություն առաջին փուլի, երկրորդ փուլում 50 տոկոսանոց պատնեշ չի լինելու և յուրաքանչյուր ձայնը որոշիչ է: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի բոլորից շատ ձայն:

Նոյեմբերի 28-ը ոչաշխատանքային օր է: