Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1192 նոր դեպք, ապաքինվել է 233 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1192 նոր դեպք, ապաքինվել է 233 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1192 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 17 477 դեպք: Ապաքինվել է ևս 233 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 8060:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս ութ պացիենտ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 136:

Կարանտինի ռեժիմում է մնում 6 300 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 836 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 1 388: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 958 դեպք, ապաքինվել էր 246 պացիենտ: