Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, ապաքինվել է 2 038 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, ապաքինվել է 2 038 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 038 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 11 665 թեստ, այստեղից 6 137-ը՝ հակագենի արագ և 5 528-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 4,32%, վերջին 14 օրվանը –4,9%, վերջին 7 օրվանը –3,84%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 330 879 դեպք: Այստեղից ապաքինվել է 310  859 մարդ, մահացել 4 469 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 89 260 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 738:

Կարանտինային գոտիներում ունենք 67 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 395 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 657 անձ:

Բացի այդ, մայիսի 16-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 968 դեպք, ապաքինվել էր 903 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն