Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 827 նոր դեպք, ապաքինվել է 1 895 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 827 նոր դեպք, ապաքինվել է 1 895 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 827 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 895  մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 43 932 թեստ, այստեղից 15 258-ը՝ հակագենի արագ և 28 674-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 10,99%, վերջին 14 օրվանը –7,41%, վերջին 7 օրվանը –8,08%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 428 670 դեպք: Այստեղից ապաքինվել է 388 893 մարդ, մահացել 5 910 պացիենտ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 523 466 մարդ, օրեկան՝ 16 677:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 55 մարդ, ստացիոնար հսկողության տակ է  6 045 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 178 քաղաքացի:

Երեկ, օգոստոսի 2-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 655 նոր դեպք, ապաքինվել է 2 286  պացիենտ, մահացել է 23 մարդ:

Թողնել մեկնաբանություն