Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք, ապաքինվել է 3 574 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք, ապաքինվել է 3 574 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք: Այս մասին, տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 3 574 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 139 343 դեպք, այստեղից ապաքինվել է 117 560 պացիենտ, մահացել է 1 303 մարդ:

Ստացիոնարում դիտարկման տակ է 6 366 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 3 708 անձ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Թողնել մեկնաբանություն