Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 117 նոր դեպք, ապաքինվել է 3 638 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 117 նոր դեպք, ապաքինվել է 3 638 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 117 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 638 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 45 մարդ:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 85 952 դեպք: Այստեղից ապաքինվել է 68 929 պացիենտ, մահացել է 778 մարդ:

Կարանտինային տարածքում գտնվում է 2 797 մարդ, ստացիոնարում հսկողությնա տակ է 5 662 քաղաքացի, իսկ կովիդ հյուրանոցներում 3 351 մարդ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել  41 քաղաքացի: