Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 170 նոր դեպք, ապաքինվել է 396 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 170 նոր դեպք, ապաքինվել է 396 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 170 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 396 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 185 փորձարկում, այդ թվում 2 993՝ հակագենի արագ թեստով, իսկ 3 192-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում, կորոնավիրուսի բացահայտման  դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 2,75%, վերջին 14 օրվանը՝ 1,56%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,72%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 277 650 դեպք, այստեղից ապաքինվել է 270 369 մարդ, մահացել է 3 710 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 204 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 460 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 173 անձ:

Հիշեցնենք, մարտի 21-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 262 նոր դեպք, ապաքինվել էր 189 պացիենտ: