Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք, ապաքինվել է 639 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք, ապաքինվել է 639 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 639 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9 197 փորձարկում, այդ թվում 6 208-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 989-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3%, իսկ վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 2,5%:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 265 722 դեպք, այստեղից ապաքինվել է 258 732 մարդ, մահացել է 3 363 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 238 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 1 932 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 232 պացիենտ:

Հիշեցնենք, փետրվարի 14-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 357 դեպք, ապաքինվել էր 652 պացիենտ: