Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 152 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 152 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 152 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2227 դեպք:

Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1369։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 882 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 390 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: