Վրաստանի օրինակը ցույց է տալիս, թե որքանով է կարևոր միջոցների նախնական թուլում ընդունելը. Հանս Կլուգե
Վրաստանի օրինակը ցույց է տալիս, թե որքանով է կարևոր միջոցների նախնական թուլում ընդունելը. Հանս Կլուգե

Վրաստանը լուրջ դիրքորոշում է ընդունել թեստավորման հնարավորությունների տեսանկյունից, նախքան երկրում կտարածվեր վարակը,- այս մասին առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային տնօրեն, Հանս Կլուգեն հայտարարել է առցանց ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով,  նա կորոնավիրուսին վերաբերող հարցերը քննարկել է Վրաստանի առողջապահության նախարար էկատերինե Տիկարաձեի հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին հարցրել են նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների մասին, որին ի պատասխան Հանս Կլուգեն ասել է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սերտ համագործակցում է Վրաստանի կառավարության հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով փորձում է տեղեկատվություն ստանալ Ցխինվալիում և Աբխազիայում ստեղծված իրավիճակի մասին: