«Օմիկրոնը» կարող է վերջ դնել Եվրոպայում համավարակին. Հանս Կլուգե
«Օմիկրոնը» կարող է վերջ դնել Եվրոպայում համավարակին. Հանս Կլուգե

«Օմիկրոնը» նոր փուլ է մտցրել կորոնավիրուսային համավարակը և կարող է վերջ դնել դրան,- այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝ Հանս Կլուգեն։

Կլուգեի խոսքով, սեզոնայնության կրճատման, մարդու իմունիտետի և պատվաստումների արդյունքում ամիսների ընթացքում կստեղծվի համաշխարհային իմունիտետ։

«Մենք ակնկալում ենք, որ կլինի հանգստության շրջան։ «Կովիդ 19»-ը կարող է վերադառնալ մինչև տարեվերջ, բայց դա չի նշանակում, որ համավարակը կվերադառնա», – ասել է Հանս Կլուգեն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ հիվանդությունները էնդեմիկ են, որոնց դինամիկան կարելի է կանխատեսել։

«Այս վարակը մեզ բազմիցս զարմացրել է, ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք», – ասել է Կլուգեն:

Թողնել մեկնաբանություն